Ո՞ւր դիմել, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները

Բժշկական որևէ կենտրոնում թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին:

Անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833):

Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն (հասցե` Կառավարական տուն 3) փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը):

Առողջապահության նախարարությունը, համաձայն հաստատված ընթացակարգի, փակ ծրարը տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:
Հանձնաժողովի եզրակացության արդյունքում, օրենքով սահմանված կարգով, բուժաշխատողը կարող է ենթարկվել պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել