Տեղի կունենա Արմեն Գրիգորյանի գործով վերջին նիստը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի կունենա լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով թերևս վերջին նիստը։ Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով», – գրել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը կորցրել էր գիտակցությունը։ Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է:

Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել