ՀԷՑ-ի բաժանորդները հնարավորություն ունեն լրացնելու բաժանորդների բավարարվածության հարցաթերթիկը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կայքում բաժանորդները հնարավորություն ունեն լրացնելու բաժանորդների բավարարվածության հարցաթերթիկ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀԷՑ-ից։

«Մասնակցելով բաժանորդների բավարարվածության ուսումնասիրություն վերաբերյալ մեր հարցմանը և լրացնելով սույն հարցաթերթիկը՝ Դուք աջակցում եք ոչ միայն էլեկտրամատակարարման և բաժանորդների սպասարկման որակի շարունակական բարելավմանը՝ այլև Ընկերության կառավարման համակարգի բարեփոխման գործընթացին»,-նշվում է էջում:

Բաժանորդները կարող են պատասխանել այնպիսի հարցերին, ինչպես, օրինակ՝ արդյո՞ք ունեք դժգոհություններ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վերաբերյալ, որքա՞ն է էլեկտրաէներգիայի անջատման հաճախականությունը կամ արդյո՞ք ըստ Ձեզ, հաշվիչի ցուցմունքը համապատասխանում է Ձեր կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակին։

Հարցաթերթիկը լրացնելու համար անցեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել