Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը, ինչպես նաև դեկտեմբերի 12-ին և 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 12-ին, 13-ին հնարավոր է կարճատև անձրև, գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 8–10, գիշերը` 0-6 աստիճան տաքության սահմանում։