ՄՊՀ անդամի պաշտոնում ընտրվեց Մանվել Բադալյանը․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 84-ը։ Նա ընտրվեց ՄՊՀ անդամի պաշտոնում։

Հայկ Կոնջորյանը փաստեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը, որն իրենց համար առնվազն տարակուսելի է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել