Փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքի վերաբերյալ պահանջներ կսահմանվեն․ նոր փոփոխություններ են նախատեսվում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից:

Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն:

«Նախատեսվում է ընդլայնել Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները սահմանելով, որ Խորհուրդը հաստատում է փաստաբանների կողմից դատարաններում և այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս բարեզուսպ հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ կանոնները պահպանելը սահմանել որպես փաստաբանի վարքագծի կանոն»,-նշվում է հիմնավորման մեջ:

Մի շարք կարգավորումներով նախատեսվում է բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները՝ ընդլայնելով հանրային պաշտպանի գրասենյակի դերակատարությունը:

Առաջարկվում է նաև շտկումներ կատարել փաստաբանների կարգապահական վարույթների կառուցակարգերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել