Կենդանասերները գնդակահարված շան մարմինը բերել էին գլխավոր դատախազության դիմաց

Կենդանասերները բողոքի ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց և իրենց հետ էին բերել նաև կրակոցներից անկած շան մարմինը։

Կենդանասերները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, մինչ դատախազությունից որևէ մեկը չիջնի ու բացատրություն չտա․ «Եթե կառավարությունը, մնացած պատկան մարմինները համապատասխան արձագանք չտան, համապատասխան օրենք չընդունեն, վերահսկողություն չսահմանեն, իմ գլխավորությամբ տվյալ կենդանիները բերվելու են իրենց դռան առջեւ: Այսօր մենք այդ քայլը արել ենք»։

Ավելի վաղ Ոստիկանությունից հաստատել էին սոցցանցերում տարածված տեղեկությունները, որ երեկ Հրազդանում շների սպանդ է տեղի ունեցել․ քաղաքում գիշերը հայտնաբերվել է 2 սատկած և 1 վիրավոր շուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել