Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արարատի մարզ, գ. Արևշատ)։
Մասնավորապես՝

– չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրում, լվացում և ախտահանում,

– արտադրական շինության պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

– չի  կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունն ու խոնավության խտացումը, 

– բոլոր գործիքները, պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել  նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

– չի ապահովվել կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը, չի իրականացվել դրանց ոչնչացման գործընթաց,  

 – ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, ինչպես նաև լվանալու և չորացնելու համար նախատեսված միջոցներով,

սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

– սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,

– սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել