«Առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին»․ պատգամավորը՝ Հրազդանում շների սպանդի մասին

Թափառող շների հանդեպ ատելության արշավ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի։ Առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին։ Նրանց վրա մի քանի անգամ կրակել են։ Սա ցասում է առաջացրել կենդանասերների շրջանում»,-նշեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը միանշանակ կառավարության և իրավապահ մարմինների թերի աշխատանքի հետևանք է։

«Կառավարությունը պետք է ապահովի ստերջացման համակարգը, որը թերի է կատարվում։ Իրավապահ համակրագը հանդուրժում է այս անպատժելիության մթնոլորտը»,-ասաց նա։

Նրա ելույթին արձագանքեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Բնականաբար չենք կարող դիրքորոշում արտահայտել, որ կառավարությունը կամ իրավապահ համակարգը ձեռքերը լվացրած, քաշվել է մի կողմ։ Պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցել քրեադատավարական վարույթ իրականացնող մյուս մարմիններին»,-նշեց փոխնախարարը։

Ավելի վաղ գրել էինք, որ Հրազդանում իրականացվել է շների սպանդ։ Ոստիկանությունից Iravaban.netին հայտնեցին, որ  հայտնաբերվել է երկու սատկած և մեկ վիրավոր շուն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե

Մանրամսները՝ տեսանյութում։  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել