«Հնարավոր չի լինում անմիջապես արձագանքել բազմաթիվ բնակիչների զանգերին». Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի երևանցիներ,

տեղեկացնում ենք, որ, բնակիչների ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ ուղարկված հաղորդագրություններով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի անվճար 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված, և հնարավոր չի լինում անմիջապես արձագանքել բազմաթիվ բնակիչների զանգերին:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել