Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի ԲԴԽ-99-Ո-302 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: