«Ինչպիսի՞ ճնշումներ են գործադրվել այդ նիստի ժամանակ Ձեր նկատմամբ»․ պատգամավորը՝ Հայկուհի Հարությունյանին

Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրում։ Թեկնածուներից մեկը հանձնաժողովի գործող նախագահ Հայկուհի Հարությունյանն է։

Նրան հարց ուղղեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա հարցը նույնպես վերաբերում էր մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ցանկանում նրան տեսնել հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ ՔՊ-ի պատգամավորների նկատմամբ հարուցված վարույթների պատճառով․ «Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսի ճնշումներ են գործադրվել այդ նիստի ժամանակ Ձեր նկատմամբ։ Այսօր ես որոշակի ագրեսիվություն եմ նկատում Ձեր նկատմամբ, ինչ-որ կապ կա՞ նիստից առաջ (օրեր առաջ ՔՊ խմբակցության հետ ունեցած հանդիպման մասին է խոսքը-խմբ․), նիստի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած գործընթացների միջև»։

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ ինքն ապաքաղաքական է, որևէ կոնկրետ պատասխան չտվեց հարցի վերաբերյալ։

Այնուհետև պատգամավորը հիշեցրեց ՔՊ կուսակցության անանուն նվիրատուների հարցին․ «Կուսակցությունների թափանցիկության մասին մենք ամենաշատը լսել ենք հենց ՔՊ-ի կողմից, բայց փաստորեն 525 նվիրատու ունի կուսակցությունը և նրանք անհայտ են։ Կոռուպցիա՞ չէ սա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել