ՀՀ-ում փաստաբանության ինստիտուտը կայացած է և ունի իր ուրույն տեղը իրավական համակարգում․ Սիմոն Բաբայան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղերձը։

«Հարգելի՛ փաստաբաններ,

Շնորհավորում եմ մասնագիտական օրվա և փաստաբանության հիմնադրման 105-րդ ամյակի կապակցությամբ:

Ի պատիվ մեր համայնքի, Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության ինստիտուտը կայացած է և ունի իր ուրույն տեղը իրավական համակարգում, քանզի փաստաբանության կարգավիճակը ուղիղ համեմատական է քաղաքացու իրավական պաշտպանվածության մակարդակին:

Ի հեճուկս փաստաբանական համայնքի առաջ ծառացող մարտահրավերների, յուրաքանչյուր փաստաբանի իրավունքների պաշտպանությունը եղել և շարունակելու է մնալ Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ մեր երկրում իրավական մշակույթի ամրապնդման գործում ծանրակշիռ ներգործության, իրավաբանական օգնություն տրամադրելիս դրսևորած իրավախոհության և փաստաբանական ինստիտուտի հեղինակության նշաձողը վեր պահելու համար:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավապաշտպան առաքելությունը կենսագործելիս մաղթում եմ անսպառ եռանդ և տոկունություն:

Հարգանքով՝

Սիմոն Բաբայան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ»,-նշվում է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել