ՀՌՀ անդամ ընտրվեց լրագրող Նունե Հախվերդյանը

Ազգային ժողովը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրեց լրագրող, արվեստի քննադատ, մեդիավերլուծաբան Նունե Հախվերդյանին:

Նունե Հախվերդյանը սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետում: 1990-1997 թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մշակութային և գրական ռադիոհաղորդումների բաժնում (Հանրային ռադիո) որպես խմբագիր: 2004-2011թթ. «168 ժամ» օրաթերթի ու «3 միլիոն» ամսագրի լրագրող:

2011 թվականից աշխատում է media.am կայքում որպես լրագրող և մեդիա վերլուծաբան: Հոդվածներ է հրապարակում Hetq.am (Հետաքննող լրագրողներ) Kinoashkharh.am (կինոարվեստ) կայքերում: Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել