Ազդարարման համակարգի բարելավման աշխատանքները նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարին․ Մուշեղ Բաբայան

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ: Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը կրում էր «Ինչպե՞ս խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» խորագիրը:

«Ազդարարման համակարգի բարելավումն ու տարածումը շատ կարևոր գործիք կլինի հակակոռուպցիոն ոլորտում աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար»,-այս մասին իր խոսքում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը։

«Վերջին տարիներին հանրային ընկալման համատեքստում բեկումնային այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան հանցագործությունների մասին հայտնող, հաղորդում ներկայացնող, իրազեկող անձանց նկատմամբ վերաբերմունքի առումով՝ տեսանելի և ոգևորիչ է։ Հատկապես կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում տվող քաղաքացիների մասով, կարելի է ասել, որ մենք ունենք էական աճ՝ հաղորդում տվողների և նախաքննության, հետապնդման մարմինների հետ համագործակցելու ցանկություն ունեցող անձանց շարքում»,- ասաց Մուշեղ Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել