Դեկտեմբերի 4-ին կմեկնարկի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ մեղադրվող 11 անձի դատական նիստը

«Վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 17:00-ին դատարանի Ավանի նստավայրում (Գյուլիքեխվյան 20) կմեկնարկի սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքերի առթիվ մեղադրվող 11 անձի դատական նիստը: Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Իմ և գործընկերոջս, Ռուդիկ Դոլունցի պաշտպանյալներն են՝

1) Tatevik Virabyanը, տնային կալանք,

2) Մարատ Հակոբյանը, արցախցի, 18 տարեկան, ազատության մեջ է,

3) Տիգրան Հովհաննիսյանը, Երևանից, 18 տարեկան, ազատության մեջ է,

4) Մանվել Պետրոսյան, 19 տարեկան, արցախցի՞ մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, կալանքի տակ է»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել