Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածությունը:
Հասմիկ Հակոբյանը գրականագետ է, granish.org կայքի գլխավոր խմբագիրը: Ծնվել է 1979-թվականի հունվարի 21-ին, Արտաշատի շրջանի Ազատավան գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, մասնագիտացել՝ նորագույն գրականության ամբիոնում: Ատենախոսական աշխատանք է գրել «Անկախության շրջանի հայ պոեզիան» վերնագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Հրապարակումներով, գրախոսական ու գրականագիտական հոդվածներով հանդես է եկել հայկական ու արցախյան մամուլում՝ «Գրական թերթ», «Գրեթերթ», «Սատիրիկոն», «Հորիզոն», «Գարուն», «Նորք», «Գրանիշ», «Եղիցի լույս», «Ազատն Արցախ» և այլն:
Նունե Հախվերդյանն արվեստի քննադատ է, լրագրող: 1985-1990թթ. սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: 1990-1997 թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մշակութային և գրական ռադիոհաղորդումների բաժնում (Հանրային ռադիո) որպես խմբագիր: 2004-2011թթ. «168 ժամ» օրաթերթի ու «3 միլիոն» ամսագրի լրագրող: 2011 թվականից աշխատում է media.am կայքում որպես լրագրող և մեդիա վերլուծաբան: Հոդվածներ է հրապարակում Hetq.am (Հետաքննող լրագրողներ) Kinoashkharh.am (կինոարվեստ) կայքերում: Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ է:
Լուսանկարում աջից Հասմիկ Հակոբյանն է, ձախից՝ Նունե Հախվերդյանը։