ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը՝ այն որակելով արդյունավետ և արդյունքահեն։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ կարևորել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների և ծրագրերի իրականացումը։