Հոկտեմբերի 26-ին «Գյումրի» բժշկական կենտրոն ստացիոնար բուժման էր ընդունվել անձը չպարզված տղամարդ, որը նոյեմբերի 22-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Արտաքին նկարագիրը՝ հասակը՝ մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, օվալաձև դեմքով, ալեհեր, տեղ-տեղ թափված մազերով, կապույտ աչքերով:
Կրծքավանդակին, թևերի և ոտքերի տարբեր մասերում դաջվածքներ կան:
«Անձը չպարզված տղամարդու վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրվում է զանգել 1-02, 0312 4-80-20 հեռախոսահամարներին կամ դիմել մոտակա ոստիկանության բաժին»,-նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: