Խնդրում եմ մեքենաները կայանելիս հոգ տանել մեր քաղաքի այլ բնակիչների մասին․ Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՜ վարորդ քաղաքացիներ, խնդրում եմ մեքենաները կայանելիս հոգ տանել մեր քաղաքի այլ բնակիչների մասին` մեքենաները կայանել նախատեսված վայրերում։

Ակնհայտ է, որ կայանատեղիների մասով խնդիրներն տարեցտարի էլ ավելի արդիական են դառնում և տեղյակ եմ, որ այս ուղղությամբ քաղաքապետարանի կողմից քայլեր են ձեռնարկվում։

Ոստիկանության տարհանման ծառայությունը ևս պիտի համապատասխան գործիքակազմով համալրվի` նման դեպքերում արագ արձագանքելու համար, հաշվի առնելով, որ մայթերի վրա կայանման դեպքում նաև վտանգ է առաջանում հետիոտների համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել