«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Քննարկվել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն ՔՊ վարչության չորրորդ նիստն է։