ՔԿ նախագահը՝ Սամվել Բաբայանին ու Սամվել Շահրամանյանին հարցաքննելու մասին

Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթակա չէ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվե՞լ է հարցաքննության, պատասխանեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Վերջինս չպատասխանեց նաև հարցին, թե արդյո՞ք ՔԿ հրավիրվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Միաժամանակ Քյարամյանը վստահեցրեց, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա:

Անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող գերիներին, Քյարամյանը ասաց․

«Նրանց մեջ կան նաև ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր գերեվարած են, նրանց գերի լինելու հանգամանքը հաստատված է, մենք շատ ինտենսիվ զբաղվում ենք և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ մյուսների գերեվարման, խոշտանգման հարցերով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել