«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․
«Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով։
Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները»։