Կիրանց գյուղում մեքենաների բախման հետևանքով հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18:44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կիրանց գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1996 թ.) և «Peugeot» մակնիշի (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1987 թ.) ավտոմեքենաները․ ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել «Peugeot» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին, մարվել՝ 20:05-ին: Այրվել են ավտոմեքենաները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել