Սուրեն Պապիկյանն ու Խը Ուեյդոնը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում  համագործակցության ընդլայնման մեծ ներուժը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել