Խնայեք էլեկտրաէներգիան, այն անսպառ չէ․ ՀԷՑ

Իհարկե, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ապահովում է ձեզ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ ծավալով, բայց էլեկտրաէներգիան նույնպես անսպառ չէ, և պետք է այն խնայել: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀԷՑ-ից։

Իսկ դա այնքան էլ դժվար չէ: Օրինակ.

  • Սենյակից դուրս գալիս անպայման անջատե՛ք լույսը:
  • Երբ հոգնում եք հեռուստացույցից ու համակարգչից, անջատե՛ք դրանք:

Միշտ հիշեք, որ էլեկտրաէներգիա արտադրելիս բնությունն աղտոտող թափոններ են առաջանում, և խնայելով էլեկտրաէներգիան՝ դուք խնայում եք նաև բնությունը:

Էլեկտրախնայող լամպերն անհամեմատ ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում, այդ պատճառով էլ ողջ աշխարհում այսօր նախապատվությունը տալիս են դրանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել