Վթարային ջրանջատում Երևանում, Սյունիքի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան անց., Թումանյան 38, 40 շ., Մաշտոցի պող. 37 շենքի ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 18-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր փողոցի և 1 նրբ., Սբ.Աբգար Թագավոր փողոցի ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-20:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Գուրգեն Մահարի, Վարդաշեն 1-12 փողոցների ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 18-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու, Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ, Սվաճյան փողոցների ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 18-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-41 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել