Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմության թեկնածուի անունը հայտնի է

Iravaban.net-ը հայտնում է, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանին ՝ որպես համաձայնեցված թեկնածու:

Նշենք, որ Բադալյանը քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահն է, ինչպես նաև «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահը։ Նա եղել  է հասարակական-քաղաքական այն գործիչների շարքում, որոնք 2019-ին կոչ էին արել դադարեցնել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել