Հայաստանը երբեք չի հրաժարվել Արցախի վերաբերյալ առաջարկներից․ Սարգսյանը մեկնաբանել է Պուտինի խոսքերը

Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  հակամարտության կարգավորման առաջարկներից։ Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում, երբ նրան խնդրեցին մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի ղեկավարությունը նախորդ 10-15 տարում հրաժարվել է այն տարբերակից, որով Ադրբեջանին վերադարձվում է ԼՂ–ի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  5 շրջանը, այն պայմանով, որ հետագայում ԼՂ (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի ժամկետները կպահպանվեն։ ։

«Ամբողջ աշխարհը գիտի, որ 2011 թվականին Կազանում հենց ադրբեջանական կողմն է հրաժարվել փաստաթուղթ ստորագրելուց։ Մինչև 2018 թվականի ապրիլ  մենք որևէ փաստաթուղթ չենք  քննարկել, բացի փոխզիջումների վերաբերյալ հանրահայտ ֆորմուլայից»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` համանախագահների բոլոր առաջարկներին իրենք  ասել են` ստացեք Ադրբեջանի համաձայնությունը, հետո Հայաստանը  կասի իր  կարծիքը։

«Բոլոր պարագաներում էլ ադրբեջանցիները դեմ են եղել։ Մենք չեն հրաժարվել որևէ առաջարկությունից, քանի որ այլ առաջարկներ չեն ստացվել, բացի փոխզիջումների հայտնի տարբերակից»,– ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել