ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանի լրատվական ծառայությունից։

Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման անհրաժեշտությունը` տեղահանվածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման համատեքստում:

«Պաշտպանը ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է նաև Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր։

Կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները»,–ասվում է հաղորդագրությունում:

Իր հերթին Լեյլա Քայաջիկը կարևորել է պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել