Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է ապօրինի ձերբակալված Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է ապօրինի ձերբակալված Դավիթ Բաբայանին։

Նշվում է, որ այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։

Հաղորդվում է, որ Բաբայանին տրամադրել են ակնոց, գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ որոշեցի Ստեփանակերտից մեկնել Շուշի։

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել