Ես հրաժարական տվել եմ՝ ընդ որում ոչ մեկ անգամ․ Փաշինյան

Ես հրաժարական տվել եմ՝ ընդ որում ոչ մեկ անգամ։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 4-ին ԱԺ ամբիոնից հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որոշում են կայացրել էս քաղաքական բաշխվածության վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին և վարչապետի հրաժարականի պահանջին։

Նա ընդգծեց նաև, որ ո՛չ ՀՀ ոստիկանությունը, ո՛չ որևէ իրավապահ մարմին ոչ մի քաղաքական ուժի ինքնաարտահայտման արգելք չի հանդիսացել։

«Դուք հնարավորություն ունեցել եք ձեր ասելիքը ասել հանրությանը, բայց այդ մարդիկ չեն ընդունել դրանք՝ հակառակ դեպքում ձեր քաղաքական նպատակադրումները վաղուց իրականացած կլինեին»,- հավելեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել