Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի համաքաղաքացիներ,
Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ: Զորավարժանքներն ուղղեկցվելու են ձայնային ազդանշանով։
Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»: