78 ամյա կինը 950 անգամ դիմելուց հետո հասավ իր նպատակին

Հարավային Կորեային բնակչուհի 78 ամյա կինը շատ էր ցանկանում ստանալ վարորդական վկայական: Նա ամեն անգամ դիմում էր ներկայացնում համատասախան մարմին, հաճախում էր դպրոց, սակայն չէր կարողանում հանձնել քննությունը:

950-րդ անգամ փորձելուց հետո կնոջը վերջապես հաջողվեց ստանալ վարորդական վկայական:

Ինչ վերաբերում է ՀՀ վարորդական վկայական ստանալու կարգին, ապա նշենք, որ A, B և/կամ C կարգերի կամ A1, B1 և/կամ C1 ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար անձը իր հաշվառման վայրն սպասարկող հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում`
1. դիմում,

2. անձնագիր կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ (վերջինիu դեպքում` հաշվառման (փաuտացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միաuին),

3. տեսական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված պետական տուրքի (3.000 դրամ) վճարման անդորրագիր,

4. գործնական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված պետական տուրքի (3.000 դրամ) վճարման անդորրագիր` յուրաքանչյուր կարգի և ենթակարգի համար առանձին,

Գործնական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված ծառայության վճարի (10.000 դրամ) վճարման անդորրագիր: Տեսական և գործնական քննությունները դրական հանձնելուց հետո ներկայացնում է նաև վարորդական իրավունքի վկայական տալու համար oրենքով uահմանված պետական տուրքի (12.000 դրամ) վճարման անդորրագիր և նկարահանվում ու ստանում վարորդական վկայական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել