Իրավական ակտերի վերնագրերի մասին

 Նորմատիվ և ներքին իրավական ակտերը պետք է ունենան վերնագրեր:

 

Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը և հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

 

 Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միևնույն վերնագիրը:

 

Ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի վերնագիրը չպետք է նույնությամբ կրկնի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի վերնագիրը:

 

Անհատական կամ ներքին իրավական ակտի վերնագիրը չպետք է նույնությամբ համընկնի նորմատիվ իրավականակտի վերնագրին:

 

 Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով: Իրավական ակտի վերնագրի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

 

 Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվողիրավական ակտի կրճատ անվանումը:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել