Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջանների և Կոտայքի ու Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 30-ին

-ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 71շ, Գլինկայի 1 նրբ., Աճեմյան, Լուսիկ Լիսինյան, Երկաթգծի փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141-141/5 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ 23-29 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:50-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նար-Դոս փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը,

-ժամը 13:00-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան, Զ.Անդրանիկ փողոցի, 1 նրբ. և 1-4 փակ., Փոքր Թաղ 1 Բնակ. Թաղ., Մեժլումյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել