Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Դա, անշուշտ, արդի է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը և լոգիստիկան տարածաշրջանում: Դա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար: Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով, հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի՝ որպես հանրապետության գոյության դադարեցման հայտարարությունից հետո, և արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական։
Պեսկովն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների Արցախում մնալու հարցին։
«Այժմ մենք խոսում ենք առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում, դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան», – ասել է Պեսկովը։