Արմեն Գրիգորյանն ու Չարլզ Ֆրիզը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Սեպտեմբերի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

«Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը և գործունեությունը Հայաստանում, որպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքում կարևոր ձեռքբերում:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր եզրերը՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել