ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի բուժանձնակազմը ներգրավվել է Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու աշխատանքներում։ Այս մասին հայտնում է խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։
«Խաղաղապահ զորախմբի բժիշկները օգնություն են ցուցաբերում Ղարաբաղի բնակիչներին, որոնք տուժել են պայթյունի հետեւանքով։ Առավել ծանր վիրավորները տեղափոխվել են հատուկ նշանակության բժշկական ջոկատ»,- նշված է հաղորդագրությունում։