Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Մոլդովան թույլ է տվել ազատ հավաքների իրավունքի խախտում, ինչպես նաև համասեռամոլների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների նկատմամաբ խտրականություն` արգելելով 2005թ․-ին GenderDoc-M-ի կողմից նրանց իրավունքների պաշտպանության համար կազմակերպած ցույցը, հայտնում է «Civil Rights Defender» կազմակերպությունը:
Սա առաջին դեպքն է, երբ Մՙարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղադրում է Մոլդովային Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը խախտելու մեջ: Նշված հոդվածը հստակորեն արգելում է խտրականությունը:
«Մենք բավարարված ենք այս դատական վճռով: Սա պատմական պահ է Մոլդովայում մարդու իրավունքների հավասարությանն ուղղված գործունեության համար: Սակայն Մոլդովայի դեմ ՄԻԵԴ ներկայացված մարդու իրավունքների խնդիրներին վերաբերող գործերի թիվը դեռևս գերակշռող է», – նշում է «Civil Rights Defender»-ը:
Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Մոլդովայի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 7416 հայցադիմում, որից 227-ի վճիռն արդեն կայացվել է:
Ըստ այս ցուցանիշների` Մոլդովայում կոնվենցիայի պահանջների կատարումն անբավարար է: