Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ պետդեպարտամենտից։
Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անհապաղ վերադառնալ երկխոսության։
Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։