ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ստրասբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2023 թվականի սեպտեմբերի 27-29-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի կրթության
նախարարների մշտական համաժողովի 26-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

2. Ժաննա Անդրեասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել