Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին, ժամը 19։50-ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ ։
Ակնհայտ է, որ օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար։