Սեպտեմբերի 5-ին, ժամը 16։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Իսակովի փողոցի թիվ 12 հասցեում այրվում է խոտի դեզ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ 18։59-ին։ Այրվել են մոտ 400 հակ անասնակեր և մոտ 400 քմ խոտածածկույթ: