Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ մասնակցում է Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցող քարոզարշավին։
Նա ելույթ ունեցավ և հայտարարեց, որ այս ընտրությունները, այո, քաղաքական ընտրություններ են։
«Քաղաքական ընտրություններ են, որովհետև մենք պետք է այնպիսի քաղաք և պետություն կառուցենք, որտեղ աշխարհում բոլոր հայերըը պետք է ցանկանան գան, ապրել և ոչ մի երևանցի, ոչ մի պարագայում չպետք է ցանական գնալ մեր քաղաքից։ Կարճ մի բան էլ ասեմ՝ սիրելի հայրենակիցներ, Տիգրան Ավինյանի հետ աշխատելով՝ մի բան եմ նկատել, նա «մի վատ խասյաթ» ունի, ո՞րն է դա․ սովորություն ունի 20,30,40 տարվա չլուծված հարցերը տենց մի վեց ամսում լուծի ու դնի մի կողմ։ Գիտեք, Էրեբունիում երկար շենքեր կան մի 7-8 հատ, մի 40-50 տարի է այդ շենքերում ունեն կոյուղու խնդիր։ Բոլոր իշխանությունները եկել են, ասել են՝ կսարքենք։ Գնացել են նախագիծ են կասզմել, արանքում լիքը փող են աշխատել և այսպես շարունակ։ Տիգրան Ավինյանը 6 ամսում քանդել է այս «գյոզալ» կուռուպցիոն համակարգը, դա էլ հերիք չի կոյուղու հարցն էլ լուծել է»,-ասաց պատգամավորը։