Դպրոցներում պետական օրհներգի 6 տարբեր վարկած ենք լսել՝ 6 տարբեր արագությամբ, չի կարող մի տեղում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ․ Փաշինյան

Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց իր այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ պետական օրհներգի կատարման չափանիշներին։

«Վերջին օրերին հինգ, վեց դպրոցներում եմ եղել. մեր բոլոր միջոցառումները սկսվում են պետական օրհներգով և մենք Հայաստանի պետական օրհներգի վեց տարբեր վարկածներ ենք լսել՝ վեց տարբեր արագությամբ: Սա էլ է խնդիր, չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով կամ այլ տեքստով», – նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀՀ պետական օրգներգը պետք է շատ հաճախ հնչի դպրոցներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել