Սեպտեմբերի 2-7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 2-ին, 7-ին կեսօրից հետո, 3-ին գիշերը և կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով։
