Ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ավտոմոբիլային գազի և ԱԳԼՃԿ-ի շահագործմամբ զբաղվող «Վ-ՍԱՆԿ» ՍՊԸ-ի (հասցե` ք.Երևան, Բաբաջանյան 2/2) նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ նշանակվել է ընդհանուր առմամբ միլիոն հազար ՀՀ դրամի չափով տուգանք։
Այս մասին տեղեկանում ենք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։
————
Ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՀԵՆՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե` Արարատի մարզ, ք. Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի ) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինս գործունեություն է ծավալում չափագիտական և տեխնիկական կանոնների և նորմերի խախտմամբ։
Մասնավորապես` լցակայանում բացակայել է ստուգաչափված անվանական չափանոթը, ինչպես նաև դիզելային վառելիքի մեջ ծծմբի պարունակությունը գերազանցել է նախատեսված սահմանաչափը։
Տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է ընդհանուր առմամբ միլիոն հազար ՀՀ դրամի չափով տուգանք։
————
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում ավտոգազալիցքավորման ճնշակայանի (ԱԳԼՃԿ) սեղմված գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՎՈՎԱ ԵՎ ՍԱՄՍՈՆ» ՍՊԸ-ում (հասցե` Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ, փ. )։
Պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները` հատ վառելիքաբաշխիչ աշտարակները ճկափողերով, շահագործվել են առանց ստուգաչափման, ինչպես նաև գազի ճնշումը գերեզանցել է թույլատրելի սահմանաչափը։
Իրավախախտում կատարած տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է ընդհանուր առմամբ միլիոն հազար ՀՀ դրամի չափով տուգանք։