«Գազալցակայաններում բալոնների մեջ օդ են լցնում, թեյավճարը են վերցնում: Եթե փորձես որևէ գազալցակայանում թեյավճար չտալ` վիճում են, ավելի քիչ են լցնում գազը»,- ասում է գազալցակայանների ծառայությունից պարբերաբար օգտվող, Արարատի ՇՊԱԿ-ի համակարգող Տիգրան Մաթևոսյանը:
Այս խնդիրների լուծումները գտնելու համար Երևանի ՇՊԱԿ-ում քննարկում էր կազմակերպվել:
Հայաստանի ԿԱ ՊԵԿ-ի ներկայացուցիչ Ավագ Զաքարյանի խոսքով` բաշխիչ աշտարակների կառուցումը կտա բոլոր չլուծված հարցերի պատասխանները, կկարգավորի ոլորտն օրենքով:
Հնչեց կարծիք, թե գազալցակայաններում աշխատողները գրանցված չեն և, որոշների պնդմամբ, միայն այդ թեյավճարներից է գոյանում իրենց աշխատավարձերը: Սակայն Ավագ Զաքարյանը հավաստիացրեց, որ նման խնդիր չկա, բոլոր աշխատողները գրանցված են:
Քննարկման ընթացքում առաջարկեցին այդ ոլորտում առկա իրավական խնդիրների լուծման մի շարք տարբերակներ: