Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը` Yandex-ի կողմից մշակվող տվյալների մասին

Հաշվի առնելով հանրության հետաքրքրվածությունը Yandex-ի կողմից մշակվող տվյալների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկություններին՝ հայտնում ենք, որ meduza.io կայքի հրապարակումների մասին գործակալությունը տեղեկացել է դեռ երեկ: Այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

«Արդյունքում Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում սկսել ենք խնդրո առարկա անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն:

Ընթացքի մասին կհայտնենք պատասխան ստանալուն պես»,-նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Meduza.io-ն հետևյալ վերանգրով հրապարակում էր կատարել․ «Շատ շուտով ԱԴԾ-ն շուրջօրյա հասանելիություն կստանա Yandex ծառայության տվյալներին․ ինչպես պարզել է Meduza-ն, այդ թվում են նաև Ռուսաստանից դուրս ճանապարհորդությունները․ ռիսկի տակ են շատ երկրների բնակիչներ՝ Հայաստանից և Վրաստանից մինչև Իսրայել և Ֆինլանդիա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել